ru24.pro
Все новости
Октябрь
2024

Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցով (ՎԻԴԵՈ)

0

p bԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․/b Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ կայացել է «Կրծքագեղձի քաղցկեղի աշխտորոշման և բուժման վարման թեմայով» գիտաժողով՝ բուժման ժամանակակից մեթոդները քննարկելու և բազմաթիվ հարցերի շուրջ խոսելու նպատակով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։/pp Գիտաժողովի կազմակերպիչները Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն ու Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիան են։/pp Գիտաժողովի գլխավոր հովանավոր Ակբա Լիզինգի միջոցով պետական սուբսիդավորմամբ առողջապահական ոլորտի տնտեսվարողները կարող են ձեռք բերել բժշկական գերհզոր և ժամանակակից սարքավորումներ՝ սկսած 0,5 տոկոս տարեկան փաստացի տոկոսադրույքից:/pp «Ակբա Լիզինգը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը և հասանելի է մեր երկրի բոլոր մարզերում: Տնտեսության համաչափ զարգացման համար անչափ կարևոր է նաև առողջապահության ոլորտի զարգացումը: Ուրախ ենք, որ Հայաստանում առողջապահության ոլորտում Ակբա Լիզինգի աջակցությամբ այս մասշտաբի գիտական կոնֆերանս է անցկացվում։ Առողջապահության ոլորտի համար ֆինանսավորելով բժշկական սարքավորումները՝ նպաստում ենք բնակչության կյանքի որակի բարձրացմանը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։/pp «Գտնվեցին հովանավորներ, որոնք հասկանում են այս ծանրագույն հիվանդության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Հատկապես շնորհակալություն եմ ուզում հայտնել Ակբա Լիզինգին, որը կարողացավ այդքան օգտակար լինել՝ ամբողջությամբ վերազինելով կենտրոնը»,- նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր Հրանուշ Հակոբյանը։/pp «Ակբա Լիզինգի միջոցով բավականին հեշտ պայմաններով կարողացել ենք ձեռք բերել բավականաչափ թանկ և գերժամանակակից սարքավորումններ»,- նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։/pp Այս համագործակցության շնորհիվ կենտրոնի սարքավորումներն այժմ չեն զիջում աշխարհի զարգացած երկրներում եղած սարքավորումներին:/pp Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։/pp Մանրամասն՝ տեսանյութում։/pp Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։/pp br iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/62JYBkXf4Ko?si=nT5cxiu5TP6aSN7J title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/p