ru24.pro
Все новости
Октябрь
2024

100 մլն դոլարի վարկ՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից

0

p

/p

p

bԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. /bՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկանում ենք ԱԺ կայքում տեղադրված հայտարարությունից։br

br

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով օրինագիծն ուղղված է 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը եւ ներառում է ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից բխող տնտեսական բարեփոխումները:br

br

Ուստի, առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:nbsp; Համաձայնագրի հիմնական պայմաններ են. վարկի գումար՝ 100 մլն ԱՄՆ դոլար, վարկի մասհանման եւ սպասարկման արժույթ՝ ԱՄՆ դոլար, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 31:br

br

Հանձնաժողովը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի ներկայացմամբ քննարկել է նաեւ ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:br

br

Փոխնախարարի դիտարկմամբ համաձայնագրի կնքումը միտված է Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման խթանմանը, բնապահպանական կառավարման ոլորտը կարգավորող իրավական շրջանակի բարելավմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն եւ արդարադատության ոլորտների արդյունավետության բարձրացմանը: Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 22-ին եւ 23-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը:br

br

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանըnbsp; հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»nbsp; օրենքի նախագիծը:

/p

p

Ծրագիրը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ առաջինը հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավումն է, երկրորդը՝ պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդումը, երրորդը՝ ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակումն ու առավել թափանցիկ կառավարման ապահովումը:

/p

p

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75.000.000 եվրո բյուջետային աջակցության վարկ: Մայր գումարի մարման ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով:

/p

p

Ֆինանսների փոխնախարարն անդրադարձել է նաեւ իրականացված բարեփոխումներին: Նա նշել է, որ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ. մասնավորապես առաջընթաց է գրանցվել 2024 թվականի պետական բյուջեի ծրագրերում: Արդյունքները կապակցվել են Կառավարության ծրագրի թիրախների հետ: Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ Կառավարությունում ձեւավորվել է հարթակ, որտեղ եռամսյակային կտրվածքով քննարկվում է բյուջեի կատարման ընթացքը, ինչպես նաեւ ստեղծվել է հանրային ներդրումների կառավարման բարեփոխումների ճանապարհային քարտեզ:br

br

Օրենքների նախագծերը ստացել են դրական եզրակացություն:Դրանք կներառվեն ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:nbsp;

/p

p

/p