ru24.pro
Все новости
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Հայաստանը այլևս պատասխանատու է բելառուս Բալանդինի ճակատագրի համար

0

Հայաստանի Հանրապետությունն այսօր որոշել է  արտահանձնել բելառուս Վլադիմիր Բալանդինին, ով իր երկրում քրեական հետապնդման մեջ է անհնազանդության ակցիաներին մասնակցելու համար։ Նա Հայստանում անազատության մեջ է 2024 թ․ մարտի 10-ից։

Բալանդինի իրավական պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարություն է տարածել որոշման կապակցությամբ․

«2024թ․ հոկտեմբերի 7-ին ՀՔԱՎ գրասենյակի հետ կապ է հաստատել մեր իրավական պաշտպանության ներքո գտնվող Բելառուսի քաղաքացի Վլադիմիր Բալանդինը։ Վ․Բալանդինին տեղեկացրել են, որ իրեն պատրաստվում են արտահանձնել Բելառուսի իշխանություններին։

Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ-ի կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների՝ ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:

Հայաստանի Հանրապետությունը այսօր որոշել է Վ․Բալանդինի ճակատագիրը․ այն է՝ անձին հանձնել մի պետության, որը ենթակա է պուտինյան ռեժիմին և որի օրինական պատժի միջոցը մահապատիժն է։

Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների մոտեցումը  և պահանջում ենք անհապաղ փոխել այդ անմարդկային որոշումը։

Հիշեցնենք, որ Վ․Բալանդինի նկատմամբ Բելառուսում հարուցված է քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է, քանի որ Վ․Բալանդինը մասնակցել է անհնազանդության ակցիաներին։ Վ․Բալանդինը Հայաստանում անազատության մեջ է 2024 թ․ մարտի 10-ից, իսկ ապրիլի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել էր Վ․Բալանդինին արտահանձնելու մասին միջնորդություն։

Արդեն 2024 թվականի մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կայացրել էր հանձնումը թույլատրելու մասին որոշում, նշելով, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային պայմանագրերով նախատեսված Բալանդինի իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներ։

Այսինքն ՀՀ Գլխավոր դատախազությունը, անտեսելով Բելառուսում մարդու իրավունքների զանգվածային և անմարդկային խախոտումների փաստերը (կան հարյուրավոր զեկույցներ, հայտարարություններ միջազգային կազմակերպությունների, կառույցների, առանձին պետություննների կողմից) , հիմք է ընդունում  բռնապետական ռեժիմի գլխավոր դատախազության ակնհայտ սուտ, հիմնազուրկ հավաստիացումները երաշխիքների մասին և կայացնում հանձնումը թույլատրելու մասին որոշում։

Վ․Բալանդինին պաշտպանելու ՀՔԱՎ-ի ջանքերը ներպետական ատյաններում արդյունք չունեցան․ թե՛ Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարանները մերժեցին  մեր բողոքները։ Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ անձի կյանքն ու ճակատագիրը բռնապետական պետության հայեցողությանը  թողնելը ընդունելի է։ Հայտարարում ենք, որ 2024թ հոկտեմբերի 3-ին Երևանում Բելառուսի և ՀՀ գլխավոր դատախազների հանդիպումից հետո Բելառուսի բռնապետական ռեժիմի կողմից ապօրինի հետապնդվող Վ․Բալանդինին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության որոշումը ապօրինի է, այն կայացվել է բացառապես ինչ-ինչ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, որոնք իրենց էությամբ զուրկ են որևէ մարդկային արժեքից և հակասում են ՀՀ-ի՝ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ պետության վերցրած պարտավորություններին։ Բելառուսում Վ․Բալանդինի իրավունքների խախտման, այդ թվում խոշտանգումների, մահապատժի, կամ բելառուսական բանտում գտնվելու ընթացքում հնարավոր կտտանքների, առողջության վատթարացման, այլ պատահարների կամ ինքնասպանության համար ուղղակի պատասխանատվություն կրելու են ՀՀ իշխանությունները։»

The post Հայաստանը այլևս պատասխանատու է բելառուս Բալանդինի ճակատագրի համար first appeared on Epress.am.