Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024թ կարող է ռեկորդային լինել. Պուտին
p bԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.nbsp;/bՀայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի կարող է ռեկորդային լինել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։/pp «Նախորդ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 մլրդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 մլրդ դոլարը։nbsp;2024 թվականին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է»,- ասել է Պուտինը։/pp Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։/p