ru24.pro
Все новости
Октябрь
2024

«Հայաստանը չի սահմանափակի իր ինքնիշխանությունը հաղորդակցությունների հարցում»

0

«Նախագծի նպատակն է նաեւ էապես մեծացնել տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ երկրների ինքնիշխանության եւ իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Հայաստանը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց երթեւեկության անվտանգությունը։ Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, ուղղակի իրականության խեղաթյուրում են։

Նույնը վերաբերում է որոշ մեկնաբանությունների, թե իբր Հայաստանն ինչ-որ տեղ, երբեւէ, ինչ-որ կերպ համաձայնել է սահմանափակել իր ինքնիշխանությունը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։ Այդպիսի բան երբեք չի եղել, եւ սա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի պարտավորությունը հստակ է՝ երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անվտանգությունը, եւ մենք դա երաշխավորում ենք»,- Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը: