ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները նախատեսում են հանդիպում անցկացնել Երևանում. ԵՏՀ նախարար
p bԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/./b ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները նախատեսում են հոկտեմբերի 18-ին Երևանում հանդիպում անցկացնել, հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը:/pp Նրա խոսքով՝ Միության շրջանակում ուժերը պետք է ուղղել ապրանքների ազատ տեղաշարժի և հետագծելիության ապահովմանը, գրանցման ընթացակարգի պարզեցմանը և վերահսկողական գործունեությունը նվազագույնի հասցնելուն։/pp Նա նաև ընդգծել է, որ անդամ երկրների՝ տեղեկատվության փոխանակման և միասնական տեղեկագրքեր մուտք գործելու հնարավորություններն ընդլայնելու համար անհրաժեշտ է աշխատել ընդհանուր թվային հարթակներ ներդնել։ Այս ուղղությամբ այսօր ԵՏՀ-ում իրականացվում է ակտիվ աշխատանք, հավելել է նա։/pp «Հայաստանն այս տարի նախագահում է Միությունում և հենց այդ թեմաներն ավելի խորը կքննարկվեն», - Երևանում Եվրասիական երրորդ համաժողովի «Ենթակառուցվածքները և լոգիստիկան գյուղատնտեսությունում. ժամանակակից մարտահրավերներ և լուծումներ» քննարկման ժամանակ ասաց Բարսեղյանը։/p