ԵԱՏՄ–ի հետ Հայաստանի գյուղմթերքի ապրանքաշրջանառությունը 8 ամսում ավելացել է 7,3%–ով․ էկոնոմիկայի փոխնախարար
p bԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bԵԱՏՄ երկրների հետ հայկական գյուղմթերքի ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոսին, ըստ մաքսային հսկողության տվյալների, աճել է 7,3%-ով, ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։/pp «Գյուղատնտեսության ոլորտում ենթակառուցվածքները և լոգիստիկան մեծ դեր են խաղում ոլորտի զարգացման ապահովման գործում։ Ժամանակակից աշխարհում գյուղատնտեսության ոլորտը ոչ միայն պետք է արտադրի բարձրորակ արտադրանք, այլև արագ և արդյունավետ կերպով դրանք հասցնի սպառողին», - ասաց նա երկուշաբթի Երևանում անցկացվող Եվրասիական երրորդ համաժողովի շրջանակում «Ենթակառուցվածքը և լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ։/pp Խոջոյանի խոսքով, Հայաստանում այս ենթակառուցվածքը որոշ չափով հետ է մնում՝ չնայած պետական երկու ծրագրերին՝ գյուղատնտեսական պահեստների, սառցախցիկների, վերամշակման և լոգիստիկ կենտրոնների համար նախատեսված սարքավորման ձեռք բերման, ինչպես նաև փոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների գնման տոկոսադրույքների սուբսիդավորում։/pp nbsp;«Այսինքն տրանսպորտային միջոցները, պահեստները, սառցախցիկները, լոգիստիկ կենտրոնը, այս ամենը Հայաստանում մի փոքր հետ է մնում և այն մակարդակի վրա չէ, որը մենք կցանկանայինք տեսնել»,- ասաց Խոջոյանը՝ հավելելով, որ սա համագործակցության կետերից մեկն է։/pp Ենթակառուցվածքների համատեքստում նա նշեց, որ Հայաստանը տարեկան մեծ գումարներ է ներդնում ճանապարհների հիմնանորոգման համար։br br/pp «2024 թվականին մոտավորապես 150 միլիոն դոլար է հատկացվել ճանապարհների հիմնանորոգման և մոտ 15 միլիոն դոլար՝ տեխնիկական վերանորոգման համար»,- ասաց նա։/pp Փոխնախարարը նշեց, որ այդ գործընթացները խթանելու հնարավորություններից է մաքսազերծման և տրված տուգանքների նույնականացման գործընթացների արագացումը։br/pp «Սա, կարծում եմ, մեզ համար ամենակարևորն է, և հատկապես, երբ խոսում ենք արագ փչացող մթերքների մասին, այս խնդիրները դեռևս մնում են։ Հայաստանում բազմաթիվ նախագծեր են իրականացվում, որոնք արագացնում են այս բոլոր գործընթացները, բայց մինչ այժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանից փչացող ապրանքների արտահանման հարցում այս ամենը դեռ այնքան էլ կիրառելի չէ»,- հավելեց նա։br br Օպերատիվ վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 22,6 մլրդ դոլար, ինչը 70,9%-ով ավելի է 2023 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշից։/pp Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտներում արտադրված արտադրանքի ծավալն ընթացիկ գներով կազմել է 311,3 մլրդ դրամ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,3%-ով։/pp/p Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի, այս տարվա 7 ամիսների տվյալների՝ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 9,2 մլրդ դոլար, աճը՝ 2,3 անգամ։br br