ru24.pro
Все новости
Сентябрь
2024

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–օգոստոսին ավելացել է 70,9%–ով՝ մինչև 22,6մլրդ դոլար

0

p bԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․/b Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2024 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 22 581,5 մլն դոլար, ինչը 70,9 տոկոսով ավելի է 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշից, հայտնում է Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն։/pp Ընդ որում, այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, այս ցուցանիշն աճել է 33,3%-ով, իսկ նույն տարվա հուլիսի համեմատ՝ 7,4%-ով։ 2024 թվականի ութ ամիսներին դրամային արտահայտմամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 8 928,7 մլրդ դրամ։/pp Հայաստանից իրականացված արտահանումը 2024 թվականի հունվար-օգոստոսին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,1 անգամ՝ կազմելով 9694,7 մլն ԱՄՆ դոլար։ Օգոստոսին արտահանումն աճել է 58,1%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 15,6%-ով։ Դրամային արտահայտմամբ արտահանումը 2024 թվականի ութ ամիսներին կազմել է 3834.2 մլրդ դրամ։/pp Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 12 886,8 մլն դոլար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 86,8 տոկոս աճ։ Օգոստոսին այս ցուցանիշը տարվա կտրվածքով աճել է 18,7%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 1,7%-ով։ Դրամային արտահայտմամբ ներմուծումը հունվար-օգոստոսին կազմել է 5094.5 մլրդ դրամ։/p