ru24.pro
Все новости
Сентябрь
2024

Համընթաց թարգմանիչների ասոցիացիան նշելու է Թարգմանիչների միջազգային օրը

0

Փակ միջոցառման ընթացքում տեղի կունենա «Թարգմանության բազմաձայնությունը. ուսումնասիրելով թարգմանչի դերը» խորագրով պանելային քննարկում, որը կանդրադառնա համընթաց թարգմանիչների կարեւոր դերին փոխկապակցված աշխարհում: Հավաքին մասնակցելու հրավեր են ստացել հանրային, մասնավոր, հասարակական հատվածների, միջազգային կառույցների եւ ֆինանսաբանկային ոլորտի գործընկերները։

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան ստեղծվել է 2007 թվականին՝ միավորելով ավելի քան 20 բարձրակարգ թարգմանիչների, որոնք ապահովում են համընթաց եւ հաջորդական թարգմանություն: