«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»–ի հաջողության պատմությունը․ ֆոնդի կողմից կառավարվող ակտիվները 10 տարում հասել են 517մլրդ դրամի
p bԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ /b«Ամունդի–Ակբա» ընկերության 10 տարվա գործունեությունը վկայում է հաջողության մասին Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կայացման ճանապարհին, հայտարարել է Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։/pp «Այս տասը տարիների ընթացքում «Ամունդի-Ակբան» բազմաթիվ մարտահրավերներ է հաղթահարել՝ Հայաստանի ակտիվների կառավարման ոլորտի թափանցիկությունն ու զարգացումը խթանելու ուղղությամբ», – ասաց նա երեքշաբթի ասուլիսի ժամանակ։/pp img width=669 alt=Амунди-Акба, Мазеджян src=/upload/medialibrary/02b/02b95963ce4d6015b6268b1368cdff49.jpg height=445 title=Амунди-Акба, Мазеджянbr/pp Մազեջյանի խոսքով, «Ամունդի-Ակբան» զգալի աշխատանքներ է իրականացրել նաև այնպիսի գործիքների ներդրման ուղղությամբ, որոնք նպաստում են արտարժութային ռիսկերի կառավարմանը։/pp «Բացի այդ, «Ամունդի-Ակբան» աշխատանքներն իրականացնում է ակտիվների կառավարման համաշխարհային լավագույն փորձի հիման վրա՝ օգտագործելով ֆրանսիական Ամունդիի լայնածավալ վերլուծական ռեսուրսները տեղական շուկաները գնահատելու և ապահով ներդրումներ իրականացնելու համար», – ասաց նա։/pp b10 տարվա ձեռքբերումները/b/pp «Ամունդի–Ակբա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը տեղեկացրեց, որ 2024թ․–ի օգոստոսի վերջի դրությամբ «Ամունդի-Ակբայի» կենսաթոշակային երեք ֆոնդերի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը հասել է 517մլր դրամի, տասը տարում միջին ամսական աճը կազմել է 30-40%։/pp Նրա խոսքով, այս գումարի շուրջ 21%–ը ձևավորվել է կառավարման արդյունքում, միջոցները ներդրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ գեներացնելով 107մլրդ դրամ։/pp ««Ամունդի–Ակբայի» կողմից կառավարվող բոլոր երեք ֆոնդերն ընթացիկ տարվա 8 ամսում աճել են 100 մլրդ դրամով, որից եկամուտը միայն տարեսկզբից կազմել է 34մլրդ դրամ, իսկ 66մլրդ դրամը կուտակային հատկացումներն են։ Եկամտաբերությունը հունվար–օգոստոսին հասել է 8,4%–ի», – ասաց նա։/pp Ասլանյանը նշեց, որ գործունեության սկզբնական փուլում, 2014–2016թթ․–ին, ներդրումները հիմնականում կենտրոնացած էին ֆինանսական հատվածում, և ընկերությունն առաջին անգամ ներդրում է կատարել ոչ ֆինանսական հատվածում 2019թ․–ին։/pp img width=669 alt=Амунди-Акба, Асланян src=/upload/medialibrary/a73/a739dae9429f1f1dcb4008dc338f8a1b.jpg height=445 title=Амунди-Акба, Асланянbr/pp Գործադիր տնօրենի տեղակալը նշեց, որ 2020թ․–ին միջոցներն առաջին անգամ ներդրվել են «ԵՄ–Հայաստան» ՓՄՁ ֆոնդում, ինչը թույլ տվեց «Ամունդի–Ակբա»–ին կատարել անուղղակի ներդրում Հայաստանի ոչ ֆինանսական հատվածուն, և այսօր նման ներդրումներ են կատարվել ոչ ֆինանսական հատվածի 9 ընկերություններում։/pp Նրա խոսքով, 2022թ․–ին «Ամունդի–Ակբա»–ն կենսաթոշակային ֆոնդերի կառավարման պատմության մեջ առաջին անգամ ներդրեց հեջավորման գործիք՝ ազգային արժույթի արժևորումից իր օտարերկրյա ներդրումները պաշտպանելու համար։/pp «Նույն թվականին մենք Համագործակցության հուշագիր կնքեցինք Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ (IFC), որպեսզի համատեղենք ջանքերը Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում ներդրում կատարելու հարցում։ Դրա համար անհրաժեշտ են որոշակի օրենսդրական փոփոխություններ, բայց մենք հուսով ենք, որ առաջիկայում դրանք կիրագործվեն, և մենք կսկսենք դիտարկել հայկական ենթակառուցվածքներում ներդրում կատարելու հնարավորությունը», – ասաց Ասլանյանը։/pp Նա հիշեցրեց, որ 2023թ․–ին «Ամունդի–Ակբան» առաջին անգամ իրականացրեց ուղիղ ներդրում Team Telecom Armenia ընկերության հրապարակային բաժնետոմսերում՝ ձեռք բերելով դրա բաժնետոմսերն ու դրանով ֆոնդերի մասնակիցներին հնարավորություն տալով անուղղակիորեն դառնալ այդ ընկերության բաժնետերեր։/pp Ասլանյանի խոսքով, 2024թ․–ի հունվարին Վերակառուցման և զարգացմա ն եվրոպական բանկի (EBRD) հետ կնքվեց միջարժութային ռեպո–գործարք։ Բանկին տրամադրվեցին ռեսուրսներ, որոնք նա իր հերթին պետք է օգտագործեր տնտեսության իրական հատվածը ֆինանսավորելու համար։/pp Նույն տարվա օգոստոսին «Ամունդի–Ակբան» առաջին անգամ ձեքռ բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կանաչ պարտատոմսերը։/pp Նա կարևորեց այն հանգամանքը, որ թվարկած բոլոր գործարքներում առկա է ազգային արժույթը, որն արդեն իր տեղն է գտել դերիվատիվների և դրամական շուկայի մյուս գործիքների միջազգային քարտեզում։/pp Ասլանյանը նաև տեղեկացրեց, որ 517մլրդ ակտիվներից 66%–ը ներդրվել է Հայաստանում, իսկ մնացած մասը դիվերսիֆիկացվել է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հարավային Ամերիկայում (22%), եվրագոտում (4%), զարգացող երկրներում (3%), Եվրոպայում՝ եվրագոտուց դուրս (2%), Ճապոնիայում (1%)։/pp «Այն ակտիվությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում պոտենցիալ թողարկողների շրջանում, հույս է ներշնչում, որ կարճ ժամանակ անց մեր ֆոնդերն ավելի կդիվերսիֆիկացվեն Հայաստանում», – նշեց նա։/pp Խոսելով եկամտաբերության մասին՝ գործադիր տնօրենի տեղակալն ընդգծեց, որ «Ամունդի-Ակբան» առաջին ներդրումն իրականացրել է 2014 թվականի մարտի 11-ին, երբ երեք ֆոնդերի համար մեկ փայի զուտ ակտիվների արժեքը (NAV) սահմանվել է 1000 ՀՀ դրամ: Մեկ տասնամյակ անց դրանք ավելի քան կրկնապատկվել են՝ 1000 դրամից հասնելով մինչև 2081-2204 ՀՀ դրամի՝ կախված ֆոնդից, որը համարժեք է ստեղծման պահից միջին տարեկան 7,2-7,8% եկամտաբերության :/pp bԱմունդի–Ակբա Ակադեմիայի ստեղծում/b/pp «Ամունդի–Ակբա»-ն 2019թ․–ից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ ստեղծել Ամունդի–Ակբա Ակադեմիա՝ ֆինանսական գրագիտությունը և ոլորտում պրոֆեսիոնալ աճը խթանելու համար, տեղեկացրեց մարքեթինգի և հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանը։/pp «Ամունդի–Ակբա Ակադեմիան կառաջարկի կրթական առցանց ուսուցման/մոդուլների լայն շրջանակ, որոնք հարմարեցված են հայերեն լեզվով տարբեր լսարանների համար, ովքեր հետաքրքրված են ֆինանսներով, հատկապես ակտիվների կառավարմամբ և ներդրումային ռազմավարություններով», - պարզաբանեց նա:/pp img width=669 alt=Амунди-Акба, Егиазарян src=/upload/medialibrary/0b2/0b2859eec07d230a241af5da83f73bf0.jpg height=445 title=Амунди-Акба, Егиазарянbr/pp Ամունդի-Ակբա Ակադեմիան ներառում է չորս դասընթաց՝ հիմնարար, փորձագիտական, ֆինանսական (հիմնված «Հավաստագրված ֆինանսական վերլուծաբան»–ի (CFA) նյութերի վրա) և Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում (ESG): Տեղացի ուսանողները կունենան դասընթացների անվճար հասանելիություն և Ակադեմիայի ծրագրերին մասնակցելու հնարավորություն։/pp Եղիազարյանի խոսքով, «Ամունդի-Ակբան» շուտով փոխըմբռնման հուշագրեր և գործընկերության համաձայնագրեր կստորագրի Հայաստանի համալսարանների հետ։/pp Նա ասաց, որ բացի Ակադեմիայից, ընկերությունն ամեն ամիս հայերենով կհրապարակի Ամունդի ներդրումային ինստիտուտի նյութերը հետևյալ թեմաներով՝ Աշխարհաքաղաքականություն, Մակրոտնտեսություն և Ֆինանսական շուկաներ։/pp «Այդ ռեսուրսները հասանելի կլինեն բոլորին «Ամունդի-Ակբայի» պաշտոնական կայքում», - ավելացրեց նա:/pp b«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության մասին/b/pp «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ․–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024թ․ հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։/pp «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:/p