ru24.pro
Все новости
Сентябрь
2024

Մհեր Գրիգորյանը Գերմանիայի ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները

0

p bԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։br br Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և բարձր է գնահատել Գերմանիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին:br br Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններին և տարածաշրջանային զարգացումներին:/p