ՀՀ-ն 11 հայկական ընկերության արտադրանք է ներկայացրել World Food India 2024 միջազգային ցուցահանդեսին
p bԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. /bՍեպտեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում մասնակցել է World Food India միջազգային երրորդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով 11 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։/pp ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 9 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 30 երկրից և շուրջ 15000 այցելու։/pp Ցուցահանդեսի շրջանակներում անց է կացվել «Global Food Regulators Summit 2024»-ը, ինչպես նաև տեղի են ունեցել գործարար հանդիպումներ՝ B2B, B2G, G2G ձևաչափերով։/p