ru24.pro
Все новости
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30

ԱՄՆ պաշտոնյաներն ու «Խաղաղության խաչմերուկ»-ը

0

Սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը, մասնավորապես, «քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր»:

«Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին եւ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կառավարության մամուլի ծառայության տրամադրած լուսանկարներից երեւում է, որ նախքան հանդիպման մեկնարկը ԱՄՆ պատվիրակության անդամները զբաղված են եղել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բուկլետների ուսումնասիրությամբ:

Այս լուսանկարում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ջոշուա Հաքին ինչ-որ բան է ցույց տալիս բուկլետում:

Այնուհետեւ նրանց է միանում ամերիկյան պատվիրակության անդամներից մեկը:

Իսկ այս լուսանկարում բուկլետի ուսումնասիրությանը միանում է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոն եւ ինչ-որ բան է մատնացույց անում:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ ս.թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն «կարողանա առեւտրային ուղի բացել Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով, Կենտրոնական Ասիայի երկրները մուտք կունենան դեպի համաշխարհային շուկաներ եւ կնվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից եւ Չինաստանից»: