ru24.pro
Все новости
Сентябрь
2024

Իրանից Հայաստան 31 կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

0

p

bԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. /bՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ԻԻՀ-ից Հայաստան մաքսանենգությամբ մեծաքանակ թմրամիջոցների տեղափոխման դեպքերի մի շարք հանգամանքներ:

/p

p

Վարույթի շրջանակներում պարզվել է, որ Սյունիքի մարզի 45-ամյա բնակիչը պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ-ում բնակվող տղամարդու հետ՝ մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով ձեռք բերելու կապակցությամբ: Համաձայն պայմանավորվածության՝ 45-ամյա տղամարդը վարձակալած ավտոմեքենայով ուղևորվել է Մեղրի քաղաքից Շվանիձոր վարչական բնակավայր տանող ճանապարհի՝ ԻԻՀ-ում բնակվող հիշյալ անձի նշած վայր, որտեղ վերջինս, Իրանից Հայաստան պետական սահմանի վրայով, պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում, նետել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներով փաթեթներ։

/p

p

Սյունիքի մարզի բնակիչը վերցրել է դրանք, տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում, իրացնելու նպատակով ապօրինի տեղափոխել։ Սակայն, նույն օրն ԱԱԾ աշխատակիցների կողմից, օպերատիվ տվյալների իրացմամբ, ավտոմեքենան կանգնեցվել է ճանապարհին։

/p

p

Ավտոմեքենայի խուզարկությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է փաթեթավորված շուրջ 31 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 2000 հատ «Մեթադոն» գրառմամբ դեղահատ, ինչպես նաև ինքնաձիգ և ատրճանակ։ Հայտնաբերված զանգվածի բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի մի մասի վերաբերյալ ստացված եզրակացությամբ պարզվել է, որ դրանք «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց են։

/p

p

Մնացած մասով փորձաքննությունը դեռևս շարունակվում է։ Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դրանից օրեր առաջ՝ 2024թ․ սեպտեմբերի 12-ին, նույն անձինք նույն եղանակով շուրջ 7 կգ քաշով թմրամիջոցի ևս մի խմբաքանակ են տեղափոխել ՀՀ:

/p

p

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Սյունիքի մարզի բնակչի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Իրանի քաղաքացու ինքնությունը պարզվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր շղթան ամբողջությամբ բացահայտելու, բոլորի արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

/p

p

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:nbsp;

/p

p

iframe src=https://www.facebook.com/plugins/video.php?height=314href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FArmInvestigative%2Fvideos%2F1049775342943947%2Fshow_text=falsewidth=560t=0 width=560 height=314 style=border:none;overflow:hidden scrolling=no frameborder=0 allowfullscreen=true allow=autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share allowFullScreen=true/iframe

/p