ru24.pro
Все новости
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Հայաստանը կմասնակցի Նյու Դելիում նախատեսված World Food India 2024 ցուցահանդեսին

0

p bԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՍեպտեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով կմասնակցի Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում կայանալիք «World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին։/pp Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանը կներկայացնի 11 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։nbsp;/pp Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է «Global Food Regulators Summit 2024»-ը, ինչպես նաև գործարար հանդիպումներ՝ B2B, B2G, G2G ձևաչափերով։nbsp;/pp Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 9 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 30 երկրից և շուրջ 15000 այցելու։/pp Հնդկաստանի սննդի արդյունաբերության նախարարությունը առաջին անգամ World Food India–ն կազմակերպել է 2017 թվականին, երկրորդը՝ 2023 թվականին։/p