Ընդգծվել է ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացման գործում Ֆրանսիայի պատրաստակամությանը. Փաշինյանն ընդունել է Սեժուրնեին
p bԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/./b Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկանում ենք վարչապետի գրասենյակից։/pp Վարչապետը ողջունել է Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն և կարևորել Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում:nbsp;«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, և այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»,-nbsp;ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է նաև ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի պատրաստակամությունը:/pp Ստեֆան Սեժուրնեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես շեշտել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացման կարևորությունն անվտանգության ու տնտեսության բնագավառներում:nbsp;«Ֆրանսիան Հայաստանի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին, մենք նաև բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի ամրապնդվեն հարաբերությունները մեր երկու ժողովուրդների միջև»,-nbsp;նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը:/pp Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ փոխգործակցության շուրջ: Կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշման ընդունումը:/pp Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:/p