ru24.pro
Все новости
Сентябрь
2024

Ապոկալիպսիս կամ մուտք դեպի համաշխարհային առևտուր. Տիգրան Ջրբաշյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարների և հետևանքների մասին

0

p bԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ//bb./b Տնտեսագետ, «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը a target=_blank href=http://www.ermenihaber.am/am/news/2024/09/09/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%80%D5%80/283889?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3W7jwdkC4WOIjZPNl2SQu9IBxvreFreq7_XifwOVuBCM2oTi3F-OHuZj4_aem_O9bVV6_omuG_JFgUKS2H2wErmenihaber.am/a-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե հայ-թուրքական սահմանի բացումը ինչ հետևանքներ կունենա կողմերի համար, ինչ հաշվարկելի ռիսկեր կան, ինչպես նաև այն մասին, արդյոք Հայաստանի արտադրողները կարող են արդյունավետ մրցակցել թուրքական ընկերությունների հետ։/pp bԻնչպես կարող է Թուրքիայի հետ սահմանի բացումն ազդել Հայաստանի տնտեսության վրա /b/p b /bp Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների առանձնահատկությունը, ըստ Ջրբաշյանի, նրանում է, որ 2000-ականների սկզբին Հայաստանի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցության բանակցությունների ժամանակ Թուրքիան երկար քննարկումներից հետո համաձայնեց կողմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը՝ երկու վերապահումով (ԱՀԿ-ի անդամակցության համար պետք է լինի կոնսեսուս՝ բոլոր անդամները պետք է կողմ լինեն)։/pp Առաջին վերապահումը, որnbsp;Թուրքիան սահմանեց՝ նա չի կիրառելու ԱՀԿ-ի կանոնները Հայաստանի հետ առևտրային հարաբերություններում, իսկ երկրորդ վերապահումով Հայաստանը վերցրեց պարտավորություն, որ անկախ նրանից, թե երբ Ադրբեջանը կդիմի ԱՀԿ-ին անդամակցելու համար, Հայաստանն ի սկզբանե կողմ կլինի և խնդիր չի ստեղծի։/pp Թուրքիայի հետ սահմանների բացումը, նշում է տնտեսագետը, ենթադրում է, որ նաև նոր առևտրային համաձայանգիր, չնայած երկու երկրներն էլ հանդիսանում են ԱՀԿ անդամ։ Սակայն Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, այդպիսի բանակցություններ վարելու իրավասություն չունի։/pp «Ուստի իմ կարծիքով նախքան սահմանի հնարավոր բացման ազդեցությունը գնահատելը պետք է նախ հասկանալ, որ սահմանների բացումը մեր երկու երկրների շուկաների հասանելիության տեսանկյունից դեռևս խնդիր է»,-նշել է Ջրբաշյանը։/pp Ընդ որում նա նշել է, թուրքական ծագման սերտիֆիկատներով ապրանքներն այսօր էլ առկա են հայկական շուկայում, այլ հարց է, որ այդ ապրանքները հայկական շուկա են մտում հիմնականում վրացական ճանապարհով՝ վրացի միջնորդներին թողնելով որոշակի «պրեմիա»։ Ենթադրվում է, որ սահմանների բացման դեպքում և առևտրային համաձայնագրի հետ կապված խնդրի կարգավորումից հետո կարող է լինել այդ «պրեմիաների» նվազում, եթե առևտրային համաձայնագիրը զրոյական պայմաններ ենթադրի, ինչպես պետք է լիներ ԱՀԿ-ի ամբողջական համաձայնագրի դեպքում։/pp Այս դեպքում, տնտեսագետի գնահատմամբ, թուրքական ապրանքների Հայաստանի ներքին շուկայում ներկայությունը լինելու է բավականին սահմանափակ։ Լինելու է «պրեմիայի» վերացում, հետևապես իրենք դառնալու են ավելի մրցունակ «պրեմիայի» չափի հաշվին։/pp bՀայկական ապրանքների Թուրքիա արտահանման հեռանկարները /b/p b /bp Արտահանման ռազմավարության մշակման շրջանակում կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ այս պահին Հայաստանում գրեթե չկան դեպի Թուրքիա արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքախմբեր, որոնք որոնք կարող են մրցունակ լինել թուրքական շուկայում, բացառությամբ, թերևս, էլեկտրաէներգիայի, կարծում է Ջրբաշյանը։/pp Հաշվի առնելով Թուրքիայիում էլեկտրաէներգիայի բաշխման ոչ հավասար համակարգը և, մասնավորապես, դրա դեֆիցիտի առկայությունը Հայաստանին սահմանակից տարածքներում, բացառված չէ, որ Թուրքիան կարող է հետաքրքվել Հայաստանով, որպես էլեկտրաէներգիայի արտահանող։ Սակայն դա էլ պետք է լուծվի առևտրային համաձայանգրի շրջանակում։ Սակայն հաշվի առնելով այն, որ էլեկտրաէներգիայի 30%-ը Թուրքիան արտադրում է ածուխի հիման վրա, խնդիրներ է առաջանում կարբոնային հետքի (Carbon footprint) թուրքական ապրանքները եվրոպական շուկաներին վաճառելու հետ կապված։/pp «Տրանզիտի դեպքում բավական լուրջ փոփոխություններ կարող են լինել հաշվի առնելով, որ մենք կարող ենք ստանալ ցամաքային մուտք դեպի Եվրամիություն։ Բայց շատ ավելի կարևոր է մեր հասանելիությունը Միջերկրական ծովի նավահանգիստներին, որոնք թե՛ իրենց կարգավիճակով, թե՛ նավահանգիստների խորությամբ, ենթակառուցվածքներով անհամեմատ ավելի արդյունավետ են, ավելի լավ պայմաններ են առաջարկում, քանnbsp; այսօրվա գործող Փոթի և Բաթումի նավահանգիստները»,-նշում է Ջրբաշյանը։/pp Նշելով միջսահմանային առևտտրի անվերապահ օգուտները երկու կողմերի համար՝ տարածաշրջանային ակտիվացման առումով, տնտեսագետն ընդգծեց, որ այդ սահմանը միայն Թուրքիայի ու Հայաստանի սահմանը չէ, իրականում այն առաջին հերթին Թուրքիայի կողմից ԵՄ - Թուրքիա մաքսային միության, իսկ Հայաստանի կողմից ԵԱՏՄ սահմանն է։ ԵՄ մաքսային միության պայմանագրով ենթադրվում է, որ երկրները համատեղ են որոշում 3-րդ երկրների նկատմամբ սահմանի անցման տարիֆային ու ոչ տարիֆային կարգավորումները։nbsp;/pp Ջրբաշյանը կարծում է, որ Հայաստանի համար ամենաձեռնտու մոդելն այսօր Եվրամիության միջնորդությունն է սահմանների բացման գործընթացին։ Մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ՝ այդ սահմանը միայն Հայաստանի սահմանը չէ, այլ նաև Եվրասիական միության մաքսային սահմանն է, ուստի բավական բարդ առևտրատեսական, իրավական ռեժիմներով կարգավորվող սահման է դա լինելու թե՛ երկրների, թե՛ մեծ միությունների անդամակցության առումով։nbsp;/pp bՀայ-թուրքական սահմանի բացման հետևանքներն ու ռիսկերը /b/p b /bp Ջրբաշյանը սահմանի բացման ռիսկերը հիմնականում կապում է առևտրային ռեժիմի բացակայության հետ, ինչը դժվարացնում է բանակցություններին կողմերի վարքագծի կանխատեսումը։/pp «Կարծում եմ ամենալավ լուծումը կլիներ այն, որ պարտավորվեինք ԱՀԿ պայմանները կիրառել և բանակցային գործընթացի մեջ էլ չընկնել, բայց դա, իհարկե, կախված է կողմերի ցանկությունից և ես չգիտեմ թե ինչքանով Թուրքիան պատրաստ կլինի դրան»,- նշում է փորձագետը։/pp Մյուս խնդիրը, նրա խոսքով, կապված է հայկական կողմի համար շատ հետաքրքիր տրանզիտի հետ։ Տնտեսագետը ցավով նշում է այն փաստը, որ Հայաստանն արդյունավետ չի օգտագործում անդամակցությունը ԱՀԿ ծովային հասանելիություն չունեցող երկրների ակումբին։ Նրա կարծիքով դա լուրջ խնդիր է, քանի որ այդ ակումբում պաշտպանվում են ընդհանուր շահերը մասնավորապես տվյալ երկրների համար արտոնյալ ռեժիմ՝ կապված դեպի ծովային նավահանգիստներ հասանելիության հետ։/pp bՆերդրումնե՞ր, թե՞ քաղաքականություն /b/p b /bp Այլ երկրներում թուրքական ներդրումները, ըստ տնտեսագետի, բավականին քաղաքականացված են, բայց միևնույն ժամանակ բավականին պրագմատիկ են։/pp «Հայաստանը նույնպես կարող է ունենալ նմանատիպ ներդումների ներհոսք, սակայն պետք է պատրաստ լինել դրան՝ փոփոխելով մեր երկրի ներքին կանոնակարգերը։ Ինչքան ավելի ուժեղ է կառուցված քո երկրի ինստիտուցիոնալ համակարգը, այնքան ներդրումներն ավելի քիչ քաղաքական ազդեցություն կարող են ունենալ։ Ես կողմ եմ ներդրումներին, խնդիր ունեմ քաղաքական հնարավոր ազդեցության հետ։ Կարծում եմ, որ այսօր Հայաստանի համար դա խնդիր է, որովհետև Հայաստանն այդ ինստիտուցիանալ կառուցվածքը և համակարգը չունի, դրա համար այսօր կատարվող ներդրումները կարող են քաղաքական ազդեցություն ունենալ։ Մենք պետք է հասկանանք, որ ներրդումային ոլորտն անհրաժեշտություն ունի շատ ավելի հստակ և ճիշտ կարգավորումների՝ բացառելու հնարավոր քաղաքական ազդեցությունները, այլ ոչ թե արգելելու։ Խաղի կանոններ պետք է լինեն, իսկ մենք դրանք հիմնականում չունենք»,-հայտարարեց Ջրբաշյանը։/pp bԱպոկալիպսիս չի լինի, բայց... /b/p b /bp Կարևորագույն կետը, որ պետք է հիշել, այն է, որ հայկական շուկայում առկա է այնքան թուրքական ապրանք, որքան հայկական շուկան կարող է սպառել։ Սահմանի բացման արդյունքում, ըստ Ջրբաշյանի, պատկերը կփոխվի՝ ապրանքը կգա առանց վրացական միջնորդության, դրա արդյունքում թուրքական ապրանքների կշիռը շուկայում կավելանա։/pp «Բայց ապոկալիպտիկ պատկերներ, որ մեր շուկան ամբողջությամբ կգրավեն թուրքական ապրանքները, որի արդյունքում զգալիորեն կնվազեն ներքին արտադրության ծավալները և գործազրկությունը կտրուկ կաճի, վստահ եմ՝ չի լինի»,- նշեց Ջրբաշյանը։/pp Նրա կարծիքով՝ 21-րդ դարում փակ սահմաններին ապավինելն անմտություն է։/pp «Մենք պետք է հասկանանք, որ ազնիվ մրցակցության մեջ պիտի կարողանանք զարգանալ և ապահովել մեր տնտեսության աճը և բնակչության բարեկեցությունը։ Մեր նման փոքր ներքին շուկա ունեցող երկրների համար միակ զարգանալու գրավականը հնարավորինս քիչ սահմանափակումներով առևտուրն է, որպեսզի մենք բաց պայմաններում հնարավորություն ունենանք արտահանել, ներմուծել և ակտիվ մասնակցել միջազգային առևտրին։ Իհարկե, դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ քո առևտրային գործընկերներն ԱՀԿ կանոններն են կիրառում։ Փակ սահմանները ապագայի տեսլական չեն կարող լինել և կարծում եմ, որ ուշ թե շուտ սահմանները բացվելու են։ Եվ ինչքան շուտ մենք դա հասկանանք ու սկսենք պատրաստվել օրենսդրական և ինստիտուցիոնալ առումներով, այնքան շուտ մենք պատրաստ կլինենք մաս կազմելու համաշխարհային տնտեսությանը և հաջողությամբ մրցակցել ու համագործակցելու համաշխարահային խաղացողների հետ»,- նշեց Ջրբաշյանը։/pp bՀայ–թուրքական երկխոսության մասին/bbr br Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան 1991 թվականից, իսկ պետական ​​սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Խնդրահարույց հարցերի թվում է Անկարայի դժգոհությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, որն առաջ է մղում Հայաստանը։/pp 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց բանագնացներին՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին և փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։/pp 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը։ Կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունն առանց նախապայմանների առաջ մղել այս գործընթացը, որպեսզի այն ավարտվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։/pp 2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի բանագնացները պայմանավորվեցին ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հնարավորինս արագ հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների հնարավորինս շուտ մեկնարկի վերաբերյալ։/pp 2023 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ վերացվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների խոչընդոտները։/pp 2024 թվականի մարտի 1-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը Անթալիայում կայացած հանդիպմանը հաստատել են հարաբերությունների ամբողջական կարգավորման հասնելու իրենց պատրաստակամությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ։/p