ru24.pro
Все новости
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30

Լուկաշենկո. «Հայերը խելացի են եւ կհասկանան՝ որտեղ է իրենց երջանկությունը»

0

Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը, Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Լուկաշենկոն ասել է.

«Վատ չէր լինի, որ առաջվա պես, բոլոր թերություններով ու նրբություններով հանդերձ, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ։ Հավատացեք, դա բացարձակապես մեր մեղքը չէ։ Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամտերիմ մարդկանց հետ։ Սակայն նրանք ուզեցիբ գնալ դեպի Արեւմուտք, դեպի ԵՄ»։


«Մենք դեմ չենք համագործակցությանը Արեւմուտքի, ամերիկացիների հետ, բայց դուք տեսնում եք նրանց քաղաքականությունը։ Վաղը Ամերիկայում իշխանության կգա նոր ղեկավարություն, նույնիսկ հին-նորը, եւ քաղաքականությունը բոլորովին այլ կլինի։ Եվ ես այդ մասին անընդհատ ասել եմ ձեր ղեկավարությանը։ Եթե դուք չեք հասկանում, ապա ես արդեն հինավուրց մարդ եմ քաղաքականության մեջ։ Ես շատ բան եմ տեսել։ Նրանց չի կարելի վստահել»,- նշել է Բելառուսի նախագահը։

«Հայերը շատ խելացի մարդիկ են։ Մոտ ապագայում նրանք կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը»,- եզրափակել է Բելառուսի նախագահը։