Հայերը շատ խելացի են. մոտ ապագայում նրանք կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկո
p bԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/./bnbsp;Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կողմ է Հայաստանի հետ լավ հարաբերությունները պահպանելուն։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հաղորդում էnbsp;a target=_blank href=http://belta.by/president/view/lukashenko-vystupaet-za-sohranenie-dobryh-otnoshenij-s-armeniej-660655-2024/Белта/a-ն։/pp «Վատ չէր լինի, որ մենք, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ ունենայինք Հայաստանի հետ՝ չնայած բոլոր թերություններին և նրբություններին։ Հավատացեք՝ մեր մեղքը սրանում ընդհանրապես չկա։ Մենք հնարավորինս փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք՝ ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, տեսեք, ցանկացան Արևմուտք, ԵՄ»,-նշել է նա։/pp «Ի՞նչ Արևմուտք։ Մենք դեմ չենք Արևմուտքի, ամերիկացիների հետ համագործակցությանը, բայց դուք տեսնում եք նրանց քաղաքականությունը: Վաղը Ամերիկայում իշխանության կգա նոր ղեկավար, թեկուզ հին ու նորերը (Քամալա Հարիս և այլն) և դուք կտեսնեք, որ քաղաքականությունը բոլորովին այլ է լինելու։/pp Նրանց սովորությունը հետևյալն է՝nbsp;«Դուք ով եք, մենք ձեզ չենք ճանաչում։nbsp;Ինչպես չգիտեք, մենք ձեզ հետ ընկերներ ենք եղել, դուք մեզ զենք եք մատակարարել... Ոչ, դա մենք չէինք»,- այսպիսի դիալոգ է մեջբերել Բելառուսի ղեկավարը՝ իր պատկերացմամբ ամերիկյան հաղորդակցման տրամաբանությունից։/pp Լուկաշենկոն հորդորել է, ամեն դեպքում, չկորցնել այն, ինչ արդեն կա ավանդական գործընկերների հետ համագործակցության մեջ։/pp «Ամեն ինչ կարող է պատահել, բայց մի կորցրեք այն, ինչ ունեք։ Մի կորցրեք այս բարեկամությունը, այս եղբայրությունը։ Սա միասնական շուկա է տնտեսության մեջ, փոխադարձ օգնություն է։ Մի կորցրեք դա, որովհետև դա կորցնելով՝ կարող եք ոչինչ չշահել այնտեղ», – ասել է Բելառուսի նախագահը։/pp «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ որ տեղ Հայաստանին սպասում են։ Ոչ մեզ, ոչ Հայաստանին, ոչ Ուկրաինային, ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Ամեն մեկն իր հարցերով է զբաղված։ Եվ նրանք ուզում են իրենց խնդիրները լուծել մյուսների հաշվին»,- նշել է նախագահը:/pp «Հայերը շատ խելացի են։ Մոտ ապագայում նրանք կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը»,- վստահ է Բելառուսի ղեկավարը։/pp Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է Բելառուսում բացառիկ լավ վերաբերմունքը հայկական սփյուռքի ներկայացուցիչների նկատմամբ։/pp «Դուք ինձ համար այլևս հայ չեք, դուք ինձ համար բելառուս եք, մեր քաղաքացիները», - ընդգծել է նա։/p