ru24.pro
Все новости
Сентябрь
2024

«Ալիք Մեդիայի» հիմնադիր Խառատյանին Վրաստան թողնել չէին ուզում 

0

Վրաստանում գործող հայալեզու «Ալիք Մեդիա» կայքի հիմնադիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան այսօր մերժվել է, երկու ժամ անց թույլատրվել։ Հայտնում է Խառատյանը՝ ֆեյսբուքի իր էջում։ 

Խառատյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին Երևանից օդանավով ժամանել է Թբիլիսի, օդանավակայնում Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունից հայտնել են, որ նրա մուտքը Վրաստան արգելված է՝ չնշելով պատճառը, և երեկոյան չվերթով պիտի վերադառնա Հայաստան։

Երկու ժամ մեկուսարանում մնալուց հետո Խառատյանի մոտ է եկել ոստիկան և  հայտնել, որ նրան այնուամենայնիվ մուտքն արտոնված է։ Խառատյանը  կատարվածը կապում է  Վրաստանում նախընտրական լարված իրավիճակի հետ։

Հիշեցնենք, որ հունիսին էլ Վրաստանի սահմանապահները արգելել էին մեկ այլ հայաստանցի քաղաքական գործիչ  Տիգրան Խզմալյանի մուտքը։ 

2019 թվականին հոկտեմբերին էլ Epress.am-ի լրագրողներին են արգելել մուտքը Վրաստան՝ առանց  գրավոր պատճառաբանության։

The post «Ալիք Մեդիայի» հիմնադիր Խառատյանին Վրաստան թողնել չէին ուզում  first appeared on Epress.am.