ru24.pro
Все новости
Сентябрь
2024

ԱՄՆ-ն Հայաստանին $250 միլիոն կտրամադրի

0

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ $120 միլիոնից դառնալով $250 միլիոն, ինչպես նաեւ ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:

Ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային եւ էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առեւտուրը, ժողովրդավարական գործընթացները եւ տնտեսական ներառական զարգացումը:

«Հայաստանի համար կարեւորը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլեւ մեր համատեղ ծրագրերի արդյունքում խթանվող ժողովրդավարական արժեքները, ստեղծարար գաղափարներն ու զարգացած գործարար մշակույթը: Վերջիններիս ներդրումը մեր երկրում թույլ է տալիս իրականացնել հիմնարար բարեփոխումներ եւ բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

«Այս փոփոխությունը ցույց է տալիս մեր հանձնառությունը Հայաստանի հետ մեր գործընկերությանը: Մեծացնելով մեր աջակցության ծավալը եւ ընդլայնելով մեր ծրագրերը՝ մենք օգնում ենք Հայաստանին զարգանալ եւ հաջողության հասնել: Մեր աշխատանքը Հայաստանի կառավարության եւ նախարարությունների հետ վճռորոշ դերակատարություն ունի մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում», - ասել է Ջոն Ալելոն: