ru24.pro
Все новости
Сентябрь
2024

Խարդախությամբ գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար. ՆԳՆ

0

p bԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/./b ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով չվստահել անծանոթներից ստացված տեղեկատվությանը խարդախության զոհ չդառնալու համար։/pp «Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։/pp Հերթական անգամ զգուշացնում և հորդորում ենք՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը»,- գրել է նա։/p