ru24.pro
Все новости
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 14 մարդ է սպանվել

0

Կենտրոնական Սիրիայում տեղակայված հինգ ռազմական օբյեկտների ուղղությամբ Իսրայելի ավիահարվածների հետևանքով նվազագույնը 14 մարդ է սպանվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, գրում է սիրիական պետական SANA տեղեկատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ թիրախավորվել է նաև Մասյաֆի գիտահետազոտական կենտրոնը։

Մասյաֆից ոչ հեռու գտնվող Համա նահանգի հիվանդանոցի փոխանցմամբ, 43 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով։ Գիտա-հետազոտական կենտրոնում «աշխատում էին իրանամետ խմբավորումներ և զենքի արտադրությամբ զբաղվող փորձագետներ», գրում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը (SOHR)։

Իսրայելի ռազմական իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում մեկնաբանել արտասահմանյան լրատվամիջոցների տարածած լուրերը։ Ավելի վաղ, սակայն, ՑԱԽԱԼ-ն ընդունել էր, որ հարյուրավոր հրթիռներ է արձակել Սիրիայում գտնվող թիրախների ուղղությամբ։ Նրանց պնդմամբ, հարվածների նպատակը Իրանի հետ սերտ կապեր ունեցող զինված խմբավորումների ոչնչացումն է։ 

Իսրայելի հյուսիսային սահմանին Հեզբոլլայի ռազմական ակտիվությանն ի պատասխան, Պաղեստինում պատերազմին զուգահեռ Իսրայելը տարբեր ուժգնության ավիահարվածներ է հասցնում նաև Լիբանանի ու Սիրիայի ռազմական օբյեկտներին։

The post Իսրայելի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 14 մարդ է սպանվել first appeared on Epress.am.