ru24.pro
Все новости
Сентябрь
2024

ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը 7 ամսում աճել է 15,7%-ով՝ հասնելով 1,6 տրլն դրամի

0

p bԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. /bՀայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1 636 156,3 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15,7%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։/pp Ընդ որում՝ հուլիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 228 288,1 մլն դրամ, 2023 թվականի հուլիսի համեմատ աճը կազմել է 2,2 տոկոս, իսկ 2024 թվականի հունիսին՝ 2 տոկոս։/pp Ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում հանքարդյունաբերության ոլորտում արտադրության ծավալը կազմել է 265 715.2 մլն դրամ (2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անկումը՝ 8,6%), վերամշակող արդյունաբերությանը՝ 1nbsp;154 034,1 մլն դրամ (աճը՝ 23,6%)։/pp Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու մատակարարման ծավալը կազմել է 198 531.2 մլն դրամ (աճը՝ 13%), իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 17 875.8 մլն դրամ (աճը՝ 5.6%)։/pp Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում հունվար-հուլիսին ամենամեծ մասնաբաժինը վերամշակող արդյունաբերությանն է բաժին ընկել` 70,5%: Հանքարդյունաբերության մասնաբաժինը կազմում է 16,3%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու մատակարարումը` 12,1%, իսկ ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարումը և վերամշակումը` 1,1% ($1 - 387,30 դր.)։/p