Աղիքային ցուպիկ՝ «Բիալկա» ընկերության պանրային արտադրանքում
p bԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/.nbsp;/bՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության:/pp ՍԱՏՄ-ն հայտնում է, որ փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ուստի սննդամթերքը համարվում է վտանգավոր:/pp Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:/p