ru24.pro
Все новости
Сентябрь
2024

Երեւանում հանդիպում կկայանա Լուիս Մորենո Օկամպոյի հետ

0

Free Armenian Prisoners նախաձեռնությունը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին, Երեւանի IBIS հյուրանոցում տեղի կունենա բաց հանդիպում Լուիս Մորենո Օկամպոյի հետ։

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը կպատմի, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել Բաքվից հայ բանտարկյալներին ազատելու համար։



Նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովը (COP29) բացառիկ հնարավորություն է համաշխարհային ուշադրությունը հրավիրելու Ալիեւի ռեժիմի կողմից կատարվող մարդու իրավունքների խախտումների վրա։

Հանդիպումը վարելու է լրագրող Մարկ Գրիգորյանը։

Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք հղումով՝

https://forms.gle/Bz7NUdLRbaa7NkMPA: