Երևանում պահանջեցին ազատել մարքսիստ Բորիս Կագարլիցկիին
Սեպտեմբերի 1-ին Երևանի Մյասնիկյանի արձանի մոտ պահանջում էին ազատել ընդդիմադիր գիտնական, մարքսիստ Բորիս Կագարլիցկիին, որը Ռուսաստանում բանտարկված բազմաթիվ քաղկալանավորներից է։ Ակցիայի մասնակիցներից հեռվից նկարում էին քաղաքացիական հագուստով տղամարդիկ, որոնք, ըստ հավաքվածների, նման հավաքների մշտական ուղեկցողն են և հավանաբար աշխատում են ռուսաստանյան հատուկ ծառայությունների պատվերով։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ Բորիս Կագարլիցկին կարևոր մարքսիստական տեսաբան է, և իր կալանավորումը շատերի կողմից ընկալվում է ոչ միայն որպես մարդու արժանապատվության ցինիկ նսեմացում, այլ նաև ծաղր ու ծանակ գիտնականի և առհասարակ ձախ հասարակական մտքի հանդեպ։
Օգոստոսի 29-ին Կագարլիցկին դարձավ 66 տարեկան։ Դա Կագարլիցկու 3-րդ ծննդյան օրն է, որը նա դիմավորում է բանտում։ 25-ամյակը նա դիմավորել է Լեֆորտովոյի մեկուսարանում՝ հակասովետական պրոպագանդայի մեղադրանքով։ 40 տարի անց պուտինյան Ռուսաստանում տեսաբանին փակեցին «տեռորիզմի արդարացման» պատրվակով։
2023-ի հուլիսին Կագարլիցկուն բերման ենթարկեցին տանը և ուղարկեցին Սիկտիվկար։ Մեղսագրվող հոդվացն է՝ «ահաբեկչական գործողությունների իրականացման հանրային կոչեր, ահաբեկչության արդարացում և ահաբեկչության քարոզ»։ Պատրվակը՝ 2022 թվականին հրապարակված Ղրիմի կամրջի վրա ուկրաինական բանակի դիվերսայի մասին տեսանյութն է։ Նրան ազատեցին 600․000 ռուբլի գրավի դիմաց և մեկ ամիս անց կալանավորեցին 5-ը տարով։
The post Երևանում պահանջեցին ազատել մարքսիստ Բորիս Կագարլիցկիին first appeared on Epress.am.