ru24.pro
Все новости
Август
2024

ՀՀ-ում 2024 թ․ հուլիսին, 2018 թ․ հուլիսի համեմատ, շուրջ 178.000-ով ավել աշխատող կա. Փաշինյան

0

p bԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/./b Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում 2024 թվականի հուլիսին, 2018 թվականի հուլիսի համեմատ, շուրջ 178.000-ով ավել աշխատող կա։ Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։/pp Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572.000-ից դարձել է 750.000:/pp «Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126.000 դրամով և 2018 թվականի 181.000 դրամից դարձել է 307.000 դրամ։ Սա կարևորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տնտեսությունը կայուն զարգանում է՝ ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով»,- նշեց Փաշինյանը։/pp Փաշինյանն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, ավելի մեծ արդյունք ստանալու նախապայմանը կրթության բարձր մակարդակն է։/pp «Առանցքային նախապայմանը կրթության, ուսուցման, որակավորման ավելի բարձր մակարդակն է, ինչի ապահովման ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում է»,- հավելեց նա։/p