ru24.pro
Все новости
Август
2024

ՀՀ-ն սաբոտաժ չի անում. Փաշինյանը խոսել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին

0

p bԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/.nbsp;/bԵթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, կհայտարարի դրա մասին։ Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հրաժարվելու մասին։/pp Նա նշեց, որ հայտարարությանը պետք է նայել ամբողջականության մեջ։/pp «Այն հայտարարությունը, որն առիթ էր դարձել ԱԳՆ արձագանքին, դրա մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվում Հայաստանի սաբոտաժի պատճառով։ Կարող եմ ասել՝ տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել մինչ այս պահը՝ այդ թվում Ռուսաստանի մի շարք գործընկերների փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և հակասող մեկնաբանությունների պատճառով»,- հավելեց Փաշինյանը։/pp Ըստ Փաշինյանի՝ այդ մեկնաբանությունները հիմնականում հակասել են ՌԴ նախագահի 2020թ նոյեմբերի 9-ի հրամանագրի ձևակերպումներին։/pp Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային՝ նա նշեց, որ Հայաստանը ոչ միայն թեման սաբոտաժ չի անում, այլև լրջորեն շահագրգռված է։/pp «Ռուսաստանի մի շարք գործընկերներից ստացել եմ արձագանք այն մասին, որ իրենք աջակցում և ողջունում են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այստեղ տարօրինակ տարընթերցումներ կան իմ լսած գնահատականների միջև։ Մենք այս նախագծի իրագործումը պատրաստ ենք սկսել հենց վաղը, ընդ որում՝ ավտոմոբիլային ճանապարհներով պատրաստ ենք ճանապարհը բացել հենց վաղը»,- վստահեցրեց Փաշինյանը։/p