ru24.pro
Все новости
Август
2024

Փաշինյան․ այս փուլում ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու որոշումը բավարար է

0

p bԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/.nbsp;/bՀՀ-ն բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ կազմակերպությանը, և մենք այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար։ Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էnbsp;ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։/pp «Կարող է լինել բանավեճ, մեկն ասի դա բավարար է, մյուսն ասի՝ անբավարար է, բայց այստեղ պետք է նայենք, թե ով, ինչ գնահատողական իրավասություն ունի։ Ես հարգում եմ բոլոր տեսակետները, բայց մյուս կողմից մենք կայացրել ենք այն որոշումը, որը կայացրել ենք։ Այս պահին այլ որոում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- հայտարարեց Փաշինյանը։/pp Նա չի բացառում, սակայն, որ հաջորդ պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չի լինի։/pp Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը:/p