ru24.pro
Все новости
Август
2024

Շուրջ 476մլն դրամ է հատկացվել Երևանում Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար

0

p bԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/bnbsp;ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացվել է 476 մլն 241 հազար դրամ՝ նոյեմբերի 18-24-ը Երևանում կայանալիք Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով:/pp Ըստ նախնական տվյալների՝ առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն` շուրջ 400 մարզիկով:/pp ՀՀ պաշտպանության նախարարությունը 1995 թվականից հանդիսանում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) անդամ, որը միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) հետո հանդիսանում է աշխարհի ամենամեծ մարզական կազմակերպությունը: ՀՀ ՊՆ զինծառայողները, 2014 թվականից մասնակցելով այս կառույցի տարբեր առաջնությունների և խաղերի, նվաճել են բազմաթիվ մրցանակային տեղեր:/pp Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները:/pp Նշենք նաև՝ օրերս Հայաստանի զինված ուժերի մարզական վաշտըnbsp;a href=https://newsarmenia.am/am/news/armenia/Malkhas-Amoyann-u-ayl-mrcanakakir-ymbishner/ target=_blankհամալրել են/anbsp;10 ըմբիշներ, որոնք մասնակցելու են Երևանում կայանալիք Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը: Նրանց թվում են Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի քառակի չեմպիոն ու աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը, Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը, Մ20 տարեկանների ԵԱ-ի փոխչեմպիոն ու ԱԱ-ի հաղթող Վիգեն Նազարյանը, Մ23 տարեկանների արծաթե մրցանակակիր Մանվել Խնձրցյանը և այլք:/pp Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացումը կնպաստի մեր երկրում ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև ՀՀ-ում ըմբշամարտի համար նախատեսված անհրաժեշտ գույքի համալրմանը և մարզական կառույցների վերականգնմանը:nbsp;/p