ru24.pro
Все новости
Август
2024

Բայրամովը եւ Ֆիդանը խոսել են խաղաղության «գլխավոր խոչընդոտի» մասին

0

Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ «գործընթացն ավարտին հասցնելու գլխավոր խոչընդոտը Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ մնացած տարածքային պահանջներն են»:

«Հայաստանը նաեւ զինվում է, կան երրորդ երկրներ, որոնք աջակցում են այս գործընթացին։ Այս շատ սխալ քաղաքականությունը լրացուցիչ վտանգ է մեր տարածաշրջանի համար»,- ադրբեջանական Թրենդ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն ուշադիր հետեւում է «բոլոր գործընթացներին եւ սերտորեն համաձայնեցնում է իր քայլերը Թուրքիայի հետ»:

Հաքան Ֆիդանն իր հերթին ասել է, որ Թուրքիան կշարունակի համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։