Ֆինանսների նախարարությունը 2024 թ վերջին ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 6%
p bԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/. /bՖինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կանխատեսմամբ՝ հանրապետությունում ՀՆԱ-ի աճը տարեվերջին կլինի մոտ 6 տոկոսի շրջանակում:/pp «2024-ի պետական բյուջեի մասին օրենքում թիրախ էր դրվել ապահովել 7 տոկոս տնտեսական աճ:nbsp;Իհարկե, առջևում 4 ամիս ունենք, և դեռ կարող են բավականին փոփոխություններ տեղի ունենալ, սակայն մեր այսօրվա կանխատեսումը մեզ հուշում է, որ տնտեսական աճը կլինի մոտ 6 տոկոսի շրջանակներում»,- Հովհաննիսյանը նշել է a target=_blank href=http://armenpress.am/hy/article/1198344Արմենպրեսս/a-ին տված հարցազրույցում։/pp Նախարարը նշել է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունում դրական շոկ է գրանցվել:/pp «Ռուսաստանից մեծ ներհոսք ունեինք, արտահանման կտրուկ աճ՝ որոշ մասը նաև վերաարտահանման տեսքով: Այս գործոնները հետզհետե թուլացել են: Եվ մենք, այսպես ասած, վերադառնում ենք մեր պոտենցիալ աճի տիրույթ, որը նախկինում եղել է 4 տոկոսի շրջանակում, բայց վերջին տարիներին մեր իրականացրած քաղաքականությունների արդյունքում այն գնահատվում է մոտ 5․5 տոկոս»,-ասել է նա:/pp bՀարկերի, ծախսերի եւ բյուջեի եկամուտների մասին /b/pb /bp Հովհաննիսյանը հայտնել է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում հարկային եկամուտների ծավալը կանխատեսվածից 117 մլրդ դրամով պակաս է եղել, սակայն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։/pp Ըստ նախարարի՝ եկամուտներն աճում են տնտեսական զարգացումներին համահունչ: nbsp;/pp «Իրողությունները, որոնք կանխատեսվում էին 2024 թվականի բյուջեն պատրաստելիս, ամբողջությամբ չէին իրականացվել նաև այն պատճառով, որ այդ պահին 2023թ ՀՆԱ-ի հստակ պատկերը և կառուցվածքը չկար»,- նշել է նա։/pp Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի կանխատեսման գործընթացում հաշվի են առնվում տարբեր սցենարներ, որոնց հիման վրա ապահովվում են որոշակի բյուջետային բուֆերներ։/pp «Այդ նպատակով մենք ունենք պահուստային ֆոնդ, որի միջոցներն օգտագործվում են ռիսկերի նյութականանալու դեպքում։ Այս պահին մեր պահուստային ֆոնդում առկա է շուրջ 55 մլրդ դրամ: Դա բավարար է, որ այն խնդիրները, որ մեզ մոտ հարկերի թերհավաքագրման դեպքում, կարողանանք մեղմել կամ ընդհանրապես չեզոքացնել»,-վստահեցրեց նախարարը: nbsp;/pp bՊետական պարտքի մասին/bbr/pb /bp Ինչ վերաբերում է պետական պարտքին, Հովհաննիսյանը հայտնել է, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ պետական պարտքն ավելացել է շուրջ 443 մլրդ դրամով կամ մի փոքր ավելի, քան 1 մլրդ դոլարը: Սա, ըստ նախարարի, պլանավորվածnbsp;գործընթաց է:nbsp;/pp «Բյուջեով կանխատեսել էինք պետական պարտք-ՀՆԱ nbsp;48.4 տոկոս մակարդակ, սակայն մեր ներկայիս կանխատեսումներով՝ այս տարվա վերջին ակնկալում ենք, որ պարտքի մակարդակը կլինի 50 տոկոսի շրջանակներում»,-ասաց Հովհաննիսյանը:/pp bԹվեր և կանխատեսումներ /b/pb /bp Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 6,1-6,8 տոկոսի սահմաններում։/pp ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 7,5%, իսկ 2025 թվականին՝ 4,2%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6 տոկոս աճ։ ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ SP-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։/p