ru24.pro
Все новости
Август
2024

Տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումներ․ ՊԵԿ–ը տեղեկատվական հոլովակ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

0

p bԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/․nbsp;/b2024 թվականի սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում գործելու են նոր կարգավորումներ։ Եկեք հասկանանք, թե օրենսդրական նոր փոփոխությունների համաձայն՝ տաքսի ծառայության ո՞ր տեսակն ինչպե՞ս պետք է կազմակերպի իր գործունեությունը, հայտնում են ՀՀ ՊԵԿ–ից։/pp bGG, Yandex, Utaxi և այլ ընկերություններ/b/pp Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները (GG, Yandex, Utaxi և նմանատիպ այլ ընկերություններ), որոնք տաքսի ծառայություն են մատուցում համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ պետք է կատարեն հետևյալ քայլերը․/pul type=disc liՄիանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին՝ վարորդներին հարկային մարմնում հաշվառելու և էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացնելու համար, ապա յուրաքանչյուր պատվերի դեպքում վարորդի փոխարեն պատվիրատուին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը՝ իրենց հավելվածների միջոցով։/li liՄինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով՝nbsp;a href=https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf target=_blankՀաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի/anbsp;միջոցով, հարկային մարմին ներկայացնել տաքսի ծառայություն մատուցողից ուղևորափոխադրման համար գանձված ու վճարման ենթակաnbsp;պետական տուրքի վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։/li/ulp bGG, Yandex,nbsp; Utaxi կամ այլ հարթակներից պատվեր ստացող անհատ տաքսու վարորդ/b/pp

GG, Yandex,nbsp; Utaxi կամ այլ հարթակներից ուղևորափոխադրման պատվեր ստացողnbsp;անհատ տաքսու վարորդըnbsp;ՉՈՒՆԻnbsp;որևէ պարտավորություն․ ի՛ր փոխարեն, բայց ի՛ր տվյալներով բոլոր պարտավորությունները, այսինքն և՛ ՊԵԿ համակարգին միանալը, և՛ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացնելն ու տրամադրելը, և հարկային մարմին հայտարարություն ներկայացնելն ու պետական տուրքի վճարումը կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը (GG, Yandex, Utaxi և այլն)։/pp Այս դեպքում անհատ տաքսու վարորդը պետք է ունենա միայն հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), որը ևս կստանա էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերության միջոցով՝ պարզեցված ընթացակարգով։ Իսկ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող վարորդները հարկային մարմնում պետք է հաշվառվեն ինքնուրույն՝ ներկայացնելով առցանց դիմում, կամ այցելելով ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին։/pp bGG, Yandex,nbsp; Utaxi կամ այլ հարթակներից պատվեր ստացող «տաքսի սերվիս»/b/pp Նույնը վերաբերում է նաև տաքսի ծառայություն մատուցող այնnbsp;կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերինnbsp;(«տաքսի սերվիսներ»), որոնք ևս աշխատում են՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից։ Իրենց փոխարեն բոլոր քայլերն իրականցնելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։/pp bԱնհատ տաքսու վարորդ/b/pp Այն դեպքում, երբ վարորդը նախընտրում է աշխատել անհատապես՝ չստանալով պատվերներ GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, նա պետք է կատարի հետևյալ քայլերը․/pul type=disc liՆերբեռնել ՊԵԿ-ի մոբայլ հավելվածը, «Ես եմ» հարթակի միջոցով անցնելով նույնականացում՝ մուտք գործել համակարգ, առանց որևէ դիմում ներկայացնելու՝ առցանց եղանակով, ձեռք բերել հարկ վճարողի հաշվառման համար։/li liՊատվեր կատարելուց հետո գեներացնել nbsp;էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և այն տրամադրել պատվիրատուին՝ իր նախընտրած առցանց եղանակներից (էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp հավելվածներ) որևէ մեկով։/li liՄինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ հենց նույն համակարգի միջոցով (հայտարարությունը հնարավոր է ներկայացնել և՛ մոբայլ, և՛ վեբ տարբերակով), էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։/li/ulp bՏաքսի սերվիս/b/pp Այն կազմակեր­պութ­յունները և անհատ ձեռնարկատերերը («տաքսի սերվիսներ»), որոնք տաքսի ծառայություն մատուցում են իրենց ընկերության միջոցով՝ չմիանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակների, պետք է կատարեն հետևյալ քայլերը․/pul type=disc liՄիանալ ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգին, nbsp;գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և պատվիրատուին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ յուրաքանչյուր ընկերություն իր ՀՎՀՀ-ով։/li liՄինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով`nbsp;a href=https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf target=_blankՀաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի/anbsp;միջոցով, հարկային մարմին ներկայացնել ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։/li/ulp Հիշեցնենք, որ «տաքսի սերվիսում» աշխատող վարորդն անձնապես որևէ պարտավորություն չի ունենում։/pp bՊետական տուրքի նոր դրույքաչափեր/b/pp Պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից և դրույքաչափերը տարբեր են կանխիկ և անկանխիկ եղանակով վճարելու դեպքում։/pp Կանխիկ դրամով վճարումների դեպքումnbsp;պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝/pul type=disc li2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,/li li3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,/li li5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից․/li/ulp Անկանխիկ դրամովnbsp;վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝/pul type=disc li1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,/li li2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,/li li4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։/li/ulp Օրինակ 1․ 1000 դրամ արժեքով պատվերի դեպքում պետական տուրքը 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկազմի 20 դրամ, եթե պատվիրատուն վճարի կանխիկ (1000 դրամի 2 տոկոսի չափով), իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ տուրքը կկազմի 15 դրամ (1000 դրամի 1.5 տոկոսի չափով)։ Այս օրինակով ինքնաշխատ հաշվարկվում է ամսվա ընթացքում կատարված բոլոր պատվերների պետական տուրքի հանրագումարը։/pp Օրինակ 2․nbsp;սեպտեմբերի 1-ից մատուցել տաքսի ծառայություն մատուցելու դեպքում հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ և նույն ժամկետում վճարել նաև պետական տուրքը։/pp bԿարևոր է իմանալ/b/pp Պատվիրատուին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելու համարnbsp;առանձին հսկիչ դրամարկղային մեքենա գնելու կարիք չկա․nbsp;ՀԴՄ կտրոնը լինելու է էլեկտրոնային և գեներացվելու է՝ ՊԵԿ-ին միացած համակարգի միջոցով։ Իսկ GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացվելու է ավտոմատ և հաճախորդին տրամադրվելու հավելվածների միջոցով։/p briframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/ANa2K6_kIkM?si=H6kFY5wUMGJICNP1 title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe