Փաշինյանը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 34–րդ տարեդարձի կապակցությամբ և նշել հայկական ինքնության պահպանման անփոխարինելի ինստիտուտները
p bԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանում նշվում է Անկախության հռչակագրի ընդունման 34–րդ տարեդարձը։/pp Այդ առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղել է շնորհավորական ուղերձ և բանաստեղծություն է գրել։nbsp;/pp «1990թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Այս փաստաթղթով Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց անկախ պետություն ունենալու իր ցանկության մասին եւ արձանագրեց իր կամքը: Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995 թվականին, տեղ գտավ եւ մինչեւ օրս առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում: Բայց, ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ եւ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են: Դրա ամենավառ ապացույցը Հռչակագրի 5-րդ հոդվածն է, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»», – նշվում է Փաշինյանի շնորհավորական ուղերձում։nbsp;/pp Նրա խոսքով, չնայած Հռչակագրի նման ձևակերպմանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական և հասարակական անվտանգության մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչև 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը:nbsp;/pp «Սա ուղղակիորեն և աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի, և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ», – նշվում է վարչապետի ուղերձում։/pp Փաշինյանն ընդգծել է, որ անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, մեր ինքնության և ինքնուրույնության պահպանման անփոխարինելի ինստիտուտներն են, և 1990թ․ օգոստոսի 23-ին մենք այդ ինստիտուտների և գաղափարաբանության հետ առնչվելու առաջին փորձն արեցինք՝ երկարատեւ դադարից հետո։/pp «Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները և ընկալումներն այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են, և ինձ համարձակություն կվերապահեմ պնդելու՝ դարձել ավելի խորը և համապարփակ: Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձևեր են, բոլորովին ուրիշ հարթություններ, և մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձևերը՝ հենց այսօր, հենց հիմա:/pp Սիրելի՛nbsp;ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛nbsp;քաղաքացիներ,/pp Շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի առիթով եւ բոլորիդ հղում վերջերս իմ գրած «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծությունը»,– նշել է Փաշինյանը։nbsp;/pp Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ,br Բայց պիտի տեսնե՛նք քեզ դրա համար:br Մեր հայացքները՝ հեռու քեզանիցbr Հայրենիքներ են փնտրել անդադար։/pp Մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ,br Բայց պիտի տեսնենք՝ Հայաստանն ես իսկ,br Մե՛զ պիտի ուզենք տեսնել երջանիկ,br Քեզանով, քեզնում, անբաժան քեզնից։/pp Քեզ պարտավոր ենք դարձնել երջանիկ,br Ժպիտը դեմքիդ, լացերդ պարպած,br Հոգեհանգստի տոչորող տանիցbr Դուրս եկած կյանքի՝ աչքերով մեր թաց։/pp Եւ քո ապրելը պիտի հավերժի,br Մեր սիրո աղբյուր, մեր հույսի պատվար։br Երջանկությունն է քո տունը վերջին,br Հայրենիք մեր հին, պետություն մեր հար։/pp Դու այն ամենն ես ինչը որ մենք կանք,br Մեր իղձերը քեզ չեն լքի կրկին,br Չէինք կորցրել քեզ, բայց նորից գտանք,br Պետություն մեր հար, հայրենիք մեր հին։/p