ru24.pro
Все новости
Август
2024

ԱՄՆ-ն 74 հազար դոլար կհատկացնի Մատենադարանին

0

«Միացյալ Նահանգների կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում ստեղծված հազվագյուտ ձեռագիր մատյանների եւ արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով Մատենադարանին կհատկացնի 74 հազար ԱՄՆ դոլար։

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի աշխարհահռչակ հուշարձանների պահպանմանը, եւ մեր երկրների արվեստագետների եւ տեխնիկական փորձագետների համագործակցությունն այս ասպարեզում Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի հետ մեր սերտ համագործակցության եւս մեկ օրինակ է»,- Երերույքի պատմական բազիլիկ տաճար կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: