ru24.pro
Все новости
Август
2024

Բիզնեսը սպառնալիքի տակ է. փաստաբանը սուր քննադատության է ենթարկել ՊԵԿ-ի` մաքսանենգությունը քրեականացնելու մտադրությունը

0

p bԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/.nbsp; /bՄաքսանենգությունը քրեականացնելու համար ՀՀ ՊԵԿ-ի առաջարկած նոր կարգավորումները բիզնեսի վրա չափազանց բացասական ազդեցություն կունենան, կարծում է LSA փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, «Մանթաշյանց» գործարարների միության անդամ Արսեն Սարդարյանը։/pp «Մենք ծայրահեղ բացասական ենք գնահատում այս փոփոխությունները։ Դրանք ուղղված են նրան, որ, ըստ էության, գործարարներին ցանկացած պահի կարողանան պատասխանատվության ենթարկել և քրեական գործիքակազմով ստիպել քրեաիրավականnbsp; քաղաքականություն իրականացնող կառույցների համար ընդունելի որոշումներ կայացնել՝ ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի ճնշման ներքո»,- նշել է Սարդարյանը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում։/pp Նրա խոսքով՝ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկությունն այն է, որ ընկերության սեփականատիրոջ բացակայության դեպքում (օրինակ՝ կալանքի) ամբողջ բիզնեսը կորցնելու վտանգ կա։/pp «Մեր երկրում, ցավոք, բիզնեսը մեծապես կախված է հիմնադիրներից, և երբ նրանք հայտնվում են քրեակատարողական հիմնարկում, գործերը սկսում են վատանալ, այսինքն՝ գործընկերները հեռանում են, առևտրային հարաբերությունները վատանում են, բանկերը սկսում են վարկերի մասով պահանջներ ներկայացնել»,-ընդգծել է փաստաբանը։/pp Նա հավելել է, որ ՊԵԿ-ի կողմից եղել է առաջարկ, հետո կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախաձեռնություն, որը վերաբերում է օրենսգրքում ձեռներեցների համար խրախուսական նորմերի վերացմանը։/pp «Այսօր առաջարկվում է նաև քրեականացնել մաքսանենգությունը, այսինքն՝ քրեական պատասխանատվություն սահմանել մաքսային սահմանով թաքցրած ապրանքներ տեղափոխելու համար։ Նախկինում՝ օրենսդրական բարեփոխումների շրջանակում, դրա համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն, որը նախատեսում էր դուրս բերել քրեական գործիքակազմը բիզնեսի կարգավորումից՝ փոխարինելով ներգործության վարչական գործիքակազմով», - ասել է Սարդարյանը։/pp Ավելի վաղ «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ՀՀ ՊԵԿ-ին a target=_blank href=https://arka.am/am/news/business/PEK_y_planavorum_e_tarin/մեղադրել էր/a բիզնեսն ահաբեկելու և օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու մեջ, որոնց համաձայն՝ նախատեսվում է ազատազրկել տարեկան 1000 գործարարի։ Նա պարզաբանել էր, որ խոսքը Քրեական օրենսգրքի հոդվածի մասին է, որով 10 մլն դրամ և ավելի խախտման դեպքում գործարարը կարող է կալանքի տակ մնալ 4-8 տարի ժամկետով։/pp Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Միրաքյանի մեղադրանքներն a target=_blank href=https://arka.am/am/news/politics/shantazhi-tarrer-em-nkatum-badasyane-chi-cankanum-handipel-miraqyanin/անվանել էր/a «անհիմն»։ Բադասյանը հայտարարել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքում հարկային հանցագործությունների հետ կապված կարգավորումները թերի են և վնասում են մրցակցությանը։/p