ru24.pro
Все новости
Август
2024

Green Rock-ը կներկայացնի Հայաստանը Նիդերլանդներում տեղի ունեցող Future Green City (FGC) համաշխարհային համագումարին

0

p bԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /b2024 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 26-ը Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի կունենա Future Green City համաշխարհային համագումարը։ FGC համագումարը Նիդերլանդներում Stadswerk թագավորական ասոցիացիայի և Հոլանդիայի լանդշաֆտների և այգեպանների թագավորական ասոցիացիայի (VHG) նախաձեռնությունն է:/pp Համագումարը միավորում է շինարարությունը, կանաչապատումը, ենթակառուցվածքները և ջուրը: Հենց այս 4 բաղադրիչների միավորմամբ է ստեղծվում ապագայի քաղաքը:/pp Համագումարին այս տարի մասնակցելու են ավելի քան 400 խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից եւ բանախոսելու են յոթ հիմնական թեմաներով՝ անդրադառնալով ամենահրատապ սոցիալական խնդիրներին՝ կլիմայական փոփոխություններին, էներգիայի նոր աղբյուրներին, ակտիվների կառավարմանը և այլն:/pp

Future Green City համագումարին առաջին անգամ կներկայանա նաև Հայաստանը. Green Rock Management Group ընկերությունը հանդես կգա «Քաղաքային այգիները Կովկասում. պատմական անդրադարձ, մեր օրերի խնդիրներն ու վաղվա ակնկալիքները» թեմայով:/pp

Future Green City համագումարի մանրամասների մասին՝ a target=_blank href=https://fgc2024.com/հետևյալ հղումով/a։/p