ru24.pro
Все новости
Август
2024

ԱՕԿՍ-ի շենքում «կմիավորվեն բարձր արվեստը եւ նորաձեւությունը»

0

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնել են, որ նախագծի շրջանակում երկու տարում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։

Հայտատուի ներկայացրած նախագծի համաձայն՝ տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է կմիավորվեն բարձր արվեստը եւ նորաձեւությունը։


«Ներդրումային ծրագրի տեսլականն է Երեւանը դարձնել նորաձեւության համաշխարհային կենտրոններից մեկը՝ ստեղծելով բացառիկ համալիր, որտեղ միաժամանակ կներկայացվեն համաշխարհային եւ հայկական արվեստի լավագույն նմուշները։

Տարածքում կգործի ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» եւ դասական սրճարաններ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Հայաստանի գլխավոր դատախազության եւ շենքի նախկին սեփականատերերի միջեւ կնքվել էր հաշտության համաձայնություն, որի շրջանակում գույքը վերադարձվել էր պետությանը: