ru24.pro
Все новости
Август
2024

Երևանում աշնանը կանցկացվի «Եվրասիական տնտեսական համաժողով 2024»-ը

0

p bԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b «Եվրասիական տնտեսական համաժողով 2024»-ը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում։/pp ՀՀ փոխվարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ օգոստոսի 15–ին կայացել է համաժողովի կազմկոմիտեի առցանց նիստը։/pp Ինչպես նշվում է ԵԱՏՀ կայքում, այն նվիրված կլինի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Միության տասնամյա գործունեության արդյունքներին, զարգացման հեռանկարներին և առաջնահերթություններին։br/pp Համաժողովի նպատակն է կատարելագործել համագործակցային կապերը Եվրասիական տարածքում։ Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն խոշոր, միջին և փոքր բիզնեսի, Միության երկրների պետական ​​մարմինների, ինչպես նաև երրորդ երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության զարգացմամբ։/pp Ծրագիրը ներառում է ավելի քան 30 միջոցառում, այդ թվում՝ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստ՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ չորս ազատությունների ապահովման հրամայական» թեմայով։ Բանավեճերի ընթացքում անդամ երկրների և երրորդ երկրների փորձագետները կքննարկեն Միության ռազմավարական զարգացման նոր ուղղությունները։/pp Եվրասիական տնտեսական համաժողովը Միության ամենամյա գործարար միջոցառումն է տնտեսական ոլորտում։ Այն անցկացվում է հերթով՝ Միության մարմիններում նախագահող ԵԱՏՄ պետություններից մեկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման հիման վրա։ 2024 թվականին ԵԱՏՄ մարմինները նախագահելու է Հայաստանի Հանրապետությունը, կազմկոմիտեի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։br/p