ru24.pro
Все новости
Август
2024

ՌԴ–ում մինչև տարեվերջ հնարավոր են համարել կրիպտոբորսայի գործարկումը

0

p bԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով կոմիտեի նախագահ Անատոլի Ասկակովը կարծում է, որ ՌԴ–ում առաջիկայում կարող է հայտնվել կրիպտոբորսա, հնարավոր է՝ մինչև տարեվերջ։nbsp;/pp Օգոստոսի 14–ին ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը «Իմաստների տարածք» համառուսական երիտասարդական կրթական համաժողովի շրջանակում հայտարարել է, որ ՌԴ բանկի հետ համատեղ քննարկվում է կրիպտոբորսայի ստեղծումը։ Կողմերը, սակայն, այս հարցում դեռեւս կոնսենսուսի չեն եկել։/pp «Հուսով եմ, որ [Ռուսաստանում կրիպտոբորսա կհայտնվի] մոտ ապագայում, գուցե նույնիսկ այս տարվա երկրորդ կեսին։ Քանի որ այս գործընթացում կան պոտենցիալ մասնակիցներ, կարևոր է պարզապես, ասենք, փորձարկել նրանց», – ասել է Ակսակովը a target=_blank href=https://tass.ru/ekonomika/21632053ՏԱՍՍ/a-ին տված հարցազրույցում։/pp Նրա խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է մշակել բոլոր գործընթացների հասանելիության և վերահսկման մեխանիզմները։ «Երկրորդ, կարևոր է, որ այս ամենը մեծամասամբ չհանրայնացվի, քանի որ դա նշանակում է, որ թշնամիները ևս կտեսնեն, թե ովքեր են մասնակցում այս գործընթացում։ Հետևաբար նրանք քայլեր են ձեռնարկելու՝ արգելափակելու նման ինստիտուտների գործողությունները»,- պարզաբանել է պատգամավորը ./pp Օգոստոսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն օրինականացնում է կրիպտոարժույթների մայնինգի գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում: Դա հնարավորություն կտա ձևավորել իրավակիրառական պրակտիկա, այդ թվում՝ թվային արժույթների թողարկման և շրջանառության հետագա համապարփակ կարգավորման համար։/p