ru24.pro
Все новости
Август
2024

Սահմանամերձ Բերդավանում հիմնվել է հյուրատուն և էկզոտիկ այգի (ՎԻԴԵՈ)

0

p bԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bՆորարար գյուղատնտեսության բազմաթիվ մոդելներ ուսումնասիրելով՝ Էրիկ Հախվերդյանն իր ծննդավայրում՝ սահմանամերձ Բերդավանում, հիմնել է էկզոտիկ այգի, որի հարևանությամբ էլ փոքրիկ հյուրատուն է կառուցել ու կոչել «Բերդավան», հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։/pp Էկզոտիկ այգում կողք-կողքի աճում են 56 տեսակի միրգ ու հատապտուղ, ինչպես նաև տարբեր տեսակի բանջարեղեն։/pp «Բերդավան» հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Էրիկ Հախվերդյանը կարողացել է կահավորել հյուրատան երկու նոր սենյակները:/pp «Մեր գյուղատնտեսության մեջ չեն կիրառվում թունաքիմիկատներ և սիլիտրաներ, ինչպես նաև մարդկային միջամտությունը հասցված է մինիմալի։ Հողի պարարտեցման համար օգտագործում ենք խոտեր. այստեղ կարևոր է այնպիսի բույսեր աճեցնել, որոնք բնական ազոտ են արտադրում։ Այգում աճեցնում եմ կանաչ և կարմիր կիվիներ, ազիմինա, որը բերվել է Հյուսիսային Ամերիկայից։ Այն մանգոյի ու բանանի խառնուրդ է, 6 տարի հետո սկսելու է բերք տալ։ NABU-ի և Ակբա Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ այգուն կից կառուցեցինք 2 նոր հարմարավետ սենյակ։ Մեր գործունեությունն ամբողջությամբ բնապահպանական է ու ներդրված է շրջանաձև տնտեսության մոդել. թե՛ հյուրերի, թե՛ մեր գործունեության ընթացքում առաջանում է մինիմալ աղբ և հնարավորության դեպքում թափոններն օգտագործվում են 2-րդ անգամ»,- նշել է «Բերդավան» հյուրատան հիմնադիր Էրիկ Հախվերդյանը։/pp Հյուրատուն են այցելում զբոսաշրջիկներ, գյուղական տուրիզմի սիրահարներ և բոլոր նրանք, ովքեր տարբեր առիթներով գալիս են Բերդավան:/pp Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:/pp Մանրամասն՝ տեսանյութում։/pp iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/I-qZ1VpQbGQ?si=HmQk7szeA7u3SeLE title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/p