ru24.pro
Все новости
Август
2024

Փեզեշքիանը կոչ է արել արագացնել ռուս-իրանական համաձայնագրերի իրականացումը

0

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ISNA գործակալությունը, այդ մասին օգոստոսի 5-ին Թեհրանում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ընդունելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։

«Իրանի եւ Ռուսաստանի համատեղ դիրքորոշումը եւ համագործակցությունը բազմաբեւեռ աշխարհի առաջմղման գործում, անշուշտ, կհանգեցնի համաշխարհային անվտանգության եւ խաղաղության հետագա ամրապնդմանը», - ասել է Իրանի նախագահը: Նա ընդգծել է, որ որոշ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, հեգեմոնիայի շրջանն ավարտվել է։

«Ռուսաստանը դժվար ժամանակներում միշտ եղել է Իրանի կողքին, եւ նման ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- նշել է Փեզեշքիանը։ Նա կոչ է արել արագացնել Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ կնքված համաձայնագրերի իրականացումը։