ru24.pro
Все новости
Август
2024

Հայկական 16 կազմակերպություններից մեկի համար դեպի ՌԴ գյուղմթերքի ներմուծման արգելքը կհանվի

0

p bԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․/ԱՌԿԱ/.nbsp;/b Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ նախօրեին տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը: Այս մասին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ-ն։/pp Քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:/pp Խնդրի վերաբերյալ հայկական կողմի ուսումնասիրությունների այս փուլի տվյալների քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը վերացնել Ռուսասատան ներմուծման սահմանափակումը կազմակերպություններից մեկի համար:/pp Խնդրի կարգավորման մոտեցումների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների տեղակալների միջև:/p