ru24.pro
Все новости
Август
2024

ՊՆ-ն հերքում է գեներալ-լեյտենանտ Վարդանյանի՝ նախարարի խորհրդական նշանակվելու մասին լուրերը

0

p bԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ /bՄամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։/pp «ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալnbsp;սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ», – ասվում է հայտարարության մեջ։/pp ՊՆ–ից նաև նշում են, որ պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը,պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:/pp «Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն», – նշում են ՊՆ–ից։/p