Կակաոյի հատիկների գինը նվազել է՝ հասնելով վերջին ամիսների նվազագույն ցուցանիշին
p bԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․/b Կակաոյի ֆյուչերսների գնանշումները նվազել են ավելի քան չորս ամսվա ընթացքում ամենացածր մակարդակ առաջարկի աճի ակնկալիքների և պահանջարկի անկման պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով Bloomberg-ին։/pp/pp Գործակալությունը ներկայացնում է տվյալներ, որոնց համաձայն՝ հուլիսի 29-ին Նյու Յորքում կակաոյի հատիկների ամենաակտիվ վաճառվող ֆյուչերսային պայմանագիրն էժանացել է nbsp;4,4%-ով՝ հասնելով 6650 դոլարի մեկ տոննայի դիմաց։/p Ինչպես նշում է Bloomberg-ը, կակաոյի գները շարունակում են մնալ պատմական միջինից բարձր, և այս հումքի պահանջարկն, ամենայն հավանականությամբ, կնվազի: Շոկոլադի մի քանի արտադրողներ զգուշացրել են, որ դրա պատճառով երկրորդ կիսամյակում նրանց շահութաբերությունը կհայտնվի ճնշման տակ։br br