Ակբա բանկը խթանում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացումը (ՎԻԴԵՈ)
p bԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ /bԱկբա բանկը «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» կողմից Իջևանում կազմակերպված էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում բիզնեսներին և անհատներին ներկայացրել է էներգաարդյունավետ ու էներգախնայող արտադրանքների ֆինանսավորման ճկուն տարբերակներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։/pp Էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում ներկայացվել են հայկական արտադրության ջրատաքացուցիչներ, հոսանքով աշխատող կաթսաներ, տաք հատակներ ու արևային այլ էներգաարդյունավետ ու «կանաչ» արտադրանքներ։/pp «Ուրախ ենք, որ Ակբա բանկը միացել է այս միջոցառմանը։ Հայաստանն այնքան արև ունի, որ առաջիկա տարիներին կարող է լուրջ առաջընթաց գրանցել «կանաչ» էներգիայի արտադրության ոլորտում։ Այդ ճանապարհին Ակբա բանկը կանգնած է բնակիչների կողքին՝ առաջարկելով ֆինանսական հետաքրքիր լուծումներ, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել «կանաչ» տեխնոլոգիաների առավելություններից»,- նշել է «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բյոտտխերը։/pp Այս տարի Ակբա բանկը Euromoney ֆինանսական պարբերականի կողմից ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարում) չափանիշներով Հայաստանում ճանաչվել է լավագույնը՝ հաշվի առնելով ESG շրջանակում բանկի վարկային պորտֆելի կայուն աճն ու վերջինիս աճող մասնաբաժինը։ Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, Ակբան մշակել և շուտով ներդնելու է նաև «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշներն ու CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։/pp Մանրամասն՝ տեսանյութում։/pp Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։/pp br iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/MANtJdekdkg?si=sfRWPdh5BwVB1Dhh title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/p