ru24.pro
Все новости
Июль
2024

Կհանդիպեն Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները

0

Մեդիամաքսը նշում է, որ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը տեւական ժամանակ չէին հանդիպել:

Առաջիկա հանդիպումը կլինի հինգերորդը երկխոսության մեկնարկից ի վեր:

2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպմանը Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը պայմանավորվել էին «հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար եւ որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»:

Մեդիամաքսը նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. հուլիսի 26-ին Արմավիրի մարզ կատարած ընթացքում եղել էր «Մարգարա» մաքսային կետում, որտեղ ծանոթացել էր մաքսակետի արդիականացման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել էր 1 մլրդ դրամ է (մոտ $ 2.5 մլն):