ru24.pro
Все новости
Июль
2024

Կինը դանակահարել է տղամարդկանց «իր առավելությունն ընդգծելու նպատակով»․ ՔԿ

0

27-ամյա կինը Կապանի «Ջաղաց» հանգստի կենտրոնում դանակահարել է երկու քաջարանցի տղամարդկանց՝ գրել է Քննչական կոմիտեն։ Նրան կալանավորել են։

Քննչականի վարկածի համաձայն, հուլիսի 17-ին «Ջաղացում» հանգստացող կապանցի կանայք իրար հետ խոսելիս հայհոյել են, հարևան տաղավարում նստած տղամարդկիկ դիտողություն են արել, վիճաբանություն է սկսվել։ 27-ամյա կինը, որը, ըստ քննիչների, սթափ վիճակում չէր, «խուլիգանական դրդումներով, իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, չնչին առիթն օգտագործելով» դանակահարել է Քաջարան քաղաքի 35-ամյա և 46-ամյա բնակիչներին։

Տղամարդկանցից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը թեթև վնասվածք է ստացել։

«Նախաքննության ընթացքում կինը տվել է խոստովանական ցուցմունք և զղջացել կատարվածի համար», – ասված է Կոմիտեի հաղորդագրության մեջ։

Եթե դուք ճանաչում եք քրեական գործով անցնող կնոջը, միջադեպի վկաներին կամ որևէ տեղեկություն ունեք դեպքի վերաբերյալ, խնդրում են կապ հաստատել Epress.am-ի խմբագրության հետ՝ editor@epress.am-ով կամ +37491541257 հեռախոսահամարով։

The post Կինը դանակահարել է տղամարդկանց «իր առավելությունն ընդգծելու նպատակով»․ ՔԿ first appeared on Epress.am.