Air Arabia–ն պատրաստվում է դատի տալ Հայաստանին Fly Arna–ի պատճառով
p bԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/ԱՌԿԱ/․nbsp;/bԷմիրությունների ամենահին ավիաընկերությունը՝ Air Arabia-ն մտադիր է դատի տալ Հայաստանին, հայտնում է Global Arbitration Review–ն։/pp «Վեճը կապված է Fly Arna հայկական ազգային ավիափոխադրողի հետ, որը 2021թ․–ին ստեղծվել է որպես համատեղ ձեռնարկությունը Air Arabia–ի և ANIF–ի կողմից», – նշել է հրատարակությունը։/pp «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է կապ հաստատել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։/pp Ավելի վաղ կառավարությունը ձախողված էր համարել Fly Arna ավիաընկերության նախագիծը։ ANIF ֆոնդին (որը լուծարվել է ֆինանսական խնդիրների պատճառով, խմբ․) պատկանու էր Fly Arna–ի 49%–ը, նույնքան էլ պատկանում էր Air Arabia–ի nbsp;100%–անոց «դուստր» ընկերությանը՝ International Business Company–ի , մնացած 2%–ը՝ լիբանանահայ գործարար Վարուժան Ներգիզյանին։br/pp bANIF–ի մասին/bbr br
ANIF պետական հետաքրքրությունների ֆոնդը, որը պատկանում էր պետությանը, հիմնադրվել է 2019թ․–ին՝ «Ձեռներեց+Պետություն» գործընկերության շրջանակում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Ֆոնդի գործունեության ոլորտն ընդգրկում էր վերականգնվող էներգետիկան, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, ծառայությունների և տուրիզմի ոլորտը։/pp Իր գոյության առաջին չորս տարում ֆոնդն իրականացրել է մոտ տասը ներդրումային նախագիծ հայ և օտարերկրյա ներդրողների հետ համատեղ։br/pp Սակայն մոտ մեկուկես տարի առաջ հայտնի դարձավ, որ ANIF–ում կան խնդիրներ, մասնավորապես, հաշվապահական բալանսն ու 2022թ․–ի ֆինանսական արդյունքների հաշվետվությունը չեն հաստատվել, քանի որ ֆոնդի և նրա «դուստր» կառույցների փաստաթղթերում հայտնաբերվել ենnbsp; անհամապատասխանություններ։ 2023թ․–ի նոյեմբերին վաղաժամ դադարեցվեցին ANIF ֆոնդի նախագահ Տիգրան Ավինյանի և խորհրդի ևս երկու անդամների լիազորությունները։br br 2023թ․–ի վերջին բացահայտվեցին հաշվետվության, թափանցիկության և կորպորատիվ կառավարման մակարդակի հետ կապված որոշ խնդիրներ։ Դրանից հետո կառավարությունը փոխեց ֆոնդի մանդատը, կառուցվածքն ու կառավարման կազմը։/p2024թ․–ի մայիսի 23–ին կառավարությունը որոշեց լուծարել ANIF–ը։ Պետությանը պատկանող ֆոնդի 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն առաջարկվեց փոխանցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին։